News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ծայրահեղ աջականների բողոքի ցույցի ժամանակ, որոնք դեմ են հանդես գալիս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությանը, կոչ են արել նրան հրաժարական տալ, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Deutche Welle-ն:

Նյութում նշվում է, որ ամառային արձակուրդներից եւ աշխատանքի դուրս գալուց անմիջապես հետո Մերկելը մեկնել է Դրեզդեն՝ տարածք, որտեղ վերջին ժամանակներս սրվել են հակամիգրացիոն տրամադրությունները: Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ, որտեղ անհամաձայնություն են հայտնել Մերկելի միգրացիոն քաղաքականության հետ: Ակցիան կազմակերպել էր PEGIDA-ի հակամիգրացիոն շարժումը: DW-ի տվյալների համաձայն՝ փողոց էր դուրս եկել, ընդհանուր առմամբ, 600-ից 800 մարդ:

Ինչպես նշվում է նյութում, ցուցարարները նաեւ բղավում էին Գերմանիայի կանցլերին ուղղված հետեւյալ խոսքերը. «Ժողովրդի թշնամի», «Մերկելին իր բոլոր ընկերների հետ միասին ուղարկեք Աֆրիկա»: Ինչպես նշում է British Daily Mail-ը, ակտիվիստները, խոսելով Մերկելի մասին, բղավում էին «կորչի՛ր»:

Այնուամենայնիվ, DW-ն նշում է, որ Մերկելը ուղեւորվել է Դրեզդեն, ինչից հետո կարճ հայտարարությամբ է հանդես եկել, որի ընթացքում նա անվրդով էր:

«Մեզ մոտ իրավիճակ է ստեղծվել, երբ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց 2015-ը տեղի չի ունենա եւ չի կրկնվի: Մենք բոլորովին նոր իրավիճակ ունենք»,- վստահեցրեց Մերկելը:

2015 թվականին Գերմանիան բախվել էր միգրացիոբ ճգնաժամի, երբ երկիր զանգվածաբար միլիոն փախստական էր եկել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ