News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բունդեսվերը 8 հազար զինվոր, ինչպես նաեւ շուրջ 100 տանկեր եւ ավելի քան 2 հազար միավոր տրանսպորտային միջոց կուղարկի ՆԱՏՕ–ի զորաշարժին մասնակցելու համար։ Trident Juncture զորավարժությունները, որոնք կդառնան խոշորագույնը Սառը պատերազմի ավարտից հետո, կանցկացվեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 7-ը Նորվեգիայում, հայտնում է DW–ն։

Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ–ի զորաշարժին կմասնակցեն ավելի քան 40 հազար զինծառայողներ ՆԱՏՕ–ի 30 անդամ պետություններից, ինչպես նաեւ դաշնակիցներից։ Գերմանիան, որը զորավարժություններին կուղարկի ամենամեծ քանակությամբ զինվորները, էականորեն ավելացրել է քանակակազմը։ Այսպես, 2015 թվականին Trident Juncture–ին մասնակցել է բունդեսվերի 3 հազար զինվոր։

Զորաշարժի նպատակը սպառնալիքների նոր ձեւերի նկատմամբ դաշինքի արձագանքը ստուգելն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ