News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեկտեղ Ավստրիա արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի հարսանիքին կմեկնեն նաեւ դոնի կազակներ, հայտնում է ավստրիական OO Nachrichten պարբերականը։ Կազակական երգչախմբի 10 անդամները պետք է հանդիսավոր արարողության հյուրերի համար կատարեն ավանդական ժողովրդական երգեր։

Տարբերակներից մեկի համաձայն՝ հենց կազակների ելույթը կդառնա ՌԴ նախագահի նվերը նորապսակներին։

Ավելի վաղ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել էր լրագրողներին պատմել, թե ինչ է նվիրելու Պուտինը Քնայսլին ու նրա ընտրյալին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ