News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական լիրան օգոստոսի 17-ին 5 տոկոսով անկում է ապրել այն բանից հետո, երբ դատարանը մերժել է ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատման վերաքննիչ բողոքը։

Նախօրեին ԱՄՆ–ն նախազգուշացրել էր, որ եթե Անկարան  չազատի պաստորին, ապա նոր պատժամիջոցներ կսահմանվեն թուրք պաշտոնյաների դեմ։

Reuters–ը հայտնում է, որ տարվա սկզբից լիրան կորցրել է արժեքի շուրջ 40 տոկոսը դոլարի նկատմամբ Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների բարդացման, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականության վրա երկրի նախագահ Թայիփ Էրդողանի ազդեցության հետ կապված ներդրողների մտահոգությունների ֆոնին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ