News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պաշտոնյաներն ուսումնասիրում են Սիրիայի վերաբերյալ քառյակի՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի, հանդիպման հնարավորությունը, փոխանցում է AP-ն:

Մերկելն ընդգծել է, որ Սիրիայի շուրջ բանակցությունների համար երկու հիմնական ձեւաչափ կա, որոնք սերտորեն համագործակցում են ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրայի հետ:

Նա նշել է, որ «այնուամենայնիվ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի եւ Ռուսաստանի հանդիպումը կարող է իմաստ ունենալ», այն պետք է լավ նախապատրատել: Մերկելը նշել է, որ նշված երկրների ղեկավարների խորհրդականները նախապատրաստական աշխատանքներ կտանեն՝ որոշելու՝ արդյոք արժե նման հանդիպում անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ