News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արեւելյան Հնդկաստանի Դխուբրի քաղաքում գտնվում է հին հայկական եկեղեցի, որն այսօր գործում է որպես ակումբ, գրում է «The Telegraph India»-ն:

Հոդվածում նշվում է, որ հայկական եկեղեցին իր խորհրդավոր անցյալով եւ յուհատուկ ճարտարապետությամբ սրբազան մի բան էր դարձել Դխուբրի քաղաքի բնիկների համար:

 «Դխուբրին որպես նավահանգիստային քաղաք երկրի ամենահեռավոր շրջաններից գրավում էր տարբեր ազգության մարդկանց այդ թվում հայերի»,- նշում է հեղինակը:

Հայերը Հնդկաստան են ժամանել բրիտանացիներից առաջ: Նրանք հաստատվել են Քերալա եւ Բենգալիա նահանգներում, որտեղ առեւտրային ավանդ են թողել Կալկաթա քաղաքի գործունեության մեջ: Նրանք օգնել են կառուցել ամենահայտնի տեսարժան վայրերից մի քանիսը:

Ասամի ժառանգության պահպանման հասարակությունը, որը զբաղվում է նահանգի նախագաղութային կառույցների փրկությամբ եւ պահպանությամբ, վերջերս կիսվել է հայկական եկեղեցու լուսանկարով, որը հետաքրքրություն  է առաջացնում արվեստի սիրահարների մոտ:

 «Ասամի պատմության մեջ ինտրիգային գլուխ է բացահայտվում: Մինչ այսօր հայտնի էր միայն, որ նախագաղութային շրջանում հայերը Բենգալիայում մեծ համայնք ունեին: Հարկավոր է իմանալ, թե հայերն ինչ ազդեցություն են ունեցել Դխուբրի շրջանի վրա», - ասում է համայնքի քարտուղար Ջայանթա Շարման:

Հեղինակի խոսքով եկեղեցու գաղտնիքի բանալին տարեց մարդիկ են, որոնցից շատերը ականատես են եղել, թե ինչպես է առաջացել հայկական ժառանգությունը:

Պատմության ականատեսներից մեկը 80-ամյա գրող Ս. Կ. Բոզեն է, որը ծնվել է Դխուբրիում եւ տեսել է հայկական կառույցները, այդ թվում գերեզմանատունը:

 «Եկեղեցուց 50 մետր այն կողմ գերեզմանոց էր: Ես հիշում եմ 12-15 հայկական գերեզմաններ, այդ թվում երկու երեխայի գերեզման: Դա նշանակում է, որ այստեղ շատ հայեր են եղել: Դրանք հավանաբար առեւտրականներ էին, որոնք կարող էին XVIII դարում կամ  XIX դարի սկզբին գալ Դխուբրի: Բայց գերեզմանոցն այլեւս չկա: Դրա տեղում ժամանակակից շենքեր են կառուցել: Միայն հնագույն արձանագրությունները կարող են այդ մասին ճշգրիտ տեղեկատվություն տալ», - ասում է Բոզեն:

Նշվում է, որ բրիտանացիները հայկական հին եկեղեցին ակումբի են վերածել, որը անկախությունից հետո հայտնի է դարձել որպես  «Կանանց ակումբ» (Ladies' Club):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ