News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանները Երևանում թմրանյութի մեծ «արտադրամաս» են հայտնաբերել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերեցին թմրանյութի մի մեծ այսպես ասած «մեծ արտադրամաս»:

Խուզարկությամբ հայտնաբերվեց տնկված 208 հատ, մինչ 4 մետր բարձրության կանեփի թուփ: Ըստ հողատարածքի սեփականատիրոջ՝ Լյովիկ Սիսակյանի, ինքն էր աճեցրել՝ իր օգտագործման համար:

Բացի այս հայտնաբերվել են նաև 32 հատ թղթերով փաթեթավորված, տարբեր քաշերով, մանրացված, չորացված, յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ