News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում գոյություն ունեցող մենաշնորհային ցանցերն այժմ շատ զգույշ են գործում, եւ բնական է, որ հասարակության մեջ առկա հակամենաշնորհային տրամադրությունները, կնվազեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի 100 օրվա կառավարման արդյունքները:

Սակայն, ինչպես նշեց Բոստանջյանը, կառավարության աշխատանքն այս ուղղությամբ դեռեւս բավարար չէ:

«Կան հարցեր, որոնց վրա  պետք է կենտրոնանալ: Մենք ոչ միանշանակ դրության մեջ ենք վաղաժամկետ ընտրությունների անցկացման տեսանկյունից, ինչպես Երեւանի ավագանու, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների: Այս համատեքստում բնական է, որ այս ընթացքում նրանք չէին կարող շատ բան անել», - բացատրեց նախկին պատգամավորը:

Միեւնույն ժամանակ նոր իշխանության կառավարման 100 օրը նա բնութագրեց որպես «նախընտրական քայլեր»:

Հարցին՝ կարելի է արդյոք փոխել երկրում սոցիալտնտեսական իրավիճակը, Բոստանջյանը բացասական պատասխանեց.

 «Ենթադրենք 500 մլն դոլար է հավաքվել: Ծիծաղելի է ասել, որ դրանցով կկարողանան լուծել կուտակված խնդիրները եւ առաջին հերթին ֆինանսատնտեսական: Բնական է, նման կերպ, անհնար է լուծել առաջնահերթ անհրաժեշտ խնդիները», - ասաց տնտեսագետը:

Բոստանջյանը նշեց, որ հանրապետությունում իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, եւ այդ գործընթացը կարեւոր է երկրում «գողության» կանխարգելման տեսանկյունից, բայց ոչ ավելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ