News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չինացի զինվորականները, հավանաբար հղկում են  Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների թիրախներին ուղղված հարվածները, կարծում են Պենտագոնում, հաղորդում է BBC-ն:

Երկիրը բարեփոխում է բանակը՝ մեծ ուշադրություն դարձնելով այլ մայրցամաքներում Չինաստանի շահերը ապահովելու նրա ունակությանը, նշում է  ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը: Պենտագոնի ամենամյա զեկույցը, որն ուղղված է Կոնգրեսին, նվիրված է միջազգային ազդեցությունը ուժեղացնելու Չինաստանի հավակնություններին  եւ այն քայլերին, որոնք նա ձեռնարկում է այդ ուղղությամբ:

Համաձայն փաստաթղթի Չինաստանի ղեկավարները 21-րդ դարի առաջին երկու տասնամյակները համարում են «ռազմավարական հնարավորությունների շրջան»: «Մեկ գոտի` մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում երկիրը ձգտում է ընդլայնել իր տնտեսական ազդեցությունը եւ այն վերածել քաղաքականի:

Դա կատարելու համար Չինաստանը իրականացնում է չինական բանակի պատմության մեջ ամենամեծածավալ բարեփոխումներից մեկը՝ կենտրոնանալով «ծովային եւ տեղեկատվական բաղադրիչի, օդային հարձակումների, ուժերը մեծ հեռավորությունների վրա տեղակայելու եւ կիբեր գործողությունների վրա», գրում են Պենտագոնի փորձագետները:

Պենտագոնում դժվարանում են ասել, թե Չինաստանն ինչ ազդանշան է ուղարկում այլ երկրներին ռազմական գործողությունների հնարավոր գոտիներում ռմբակոծիչների թռիչքներ իրականացնելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ