News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այսօր բացառիկ օր է եւ բացառիկ իրադարձություն, այսպիսի բան Հայաստանի Հանրապետության  կյանքում առաջին անգամ է տեղի ունենում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ նկատի ունեմ։ Այսօր այս հրապարակում են գտնվում Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ։ Այս հրապարակում են ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության հարյուրավոր աշխատակիցներ, Արցախից ժամանած հարյուրավոր մեր հայրենակիցներ, Սփյուռքի բազմաթիվ համայնքների ներկայացուցիչներ։  Եվ այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում եւ պաշտպանում են ՀՀ ԶՈւ փառապանծ գեներալներ, սպաներ եւ զինվորներ։  Եվ նրանք հոգով ու մտքով այստեղ են։ Այսօր այստեղ են հայրենակիցներ բոլոր մարզերից եւ Երեւանի բոլոր վարչական շրջաններից։  Այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբեւէ, այսօր հայ ժողովրդի միասնականության օրն է։ Քանի որ այսօր միասնության օր է, ես խնդրում եմ, իջեցրեք բոլոր պաստառները, որոնք ուղղված են որեւէ մեկի դեմ, որովհետեւ այս հանրահավաքն ուղղված չէ որեւէ մեկի դեմ։ Սա հայ ժողովրդի հաղթանակի հաղթանակն է, սա հայ ժողովրդի միասնության հաղթանակն է»,- ասաց Փաշինյանը։

Նշենք, որ հանրահավաքի որոշ մասնակիցների ձեռքին պաստառներ են, որոնց վրա պատկերված են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ