News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումը հղի է վտանգով եւ կարող  է տարածաշրջանում կոնֆլիկտ առաջացնել, որը արագ կսրվի: Այս կարծիքին է ԱՄՆ-ի Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի միջազգային քաղաքականության եւ անդրատլանտյան հարաբերությունների հարցերով գիտաշխատող Դանա Ալինը, հաղորդում է  Daily Express-ը:

 «Կարծում եմ, որ ռազմական հակամարտությանը տանող միջադեպերի էսակալցիայի ներուժ կա, դա հղի է վտանգով: Նույնիսկ եթե ռեժիմի փոփոխություն (Իրանում) լինի, մեր փորձը չի կարող մեզ ասել, թե դա ավելի լավ կլինի, հաշվի առնելով այն, ինչ տեղի  ունեցավ Իրաքում », - ասում է Ալինը:

Նրա խոսքով Իրան ներխուժումը քաոս կառաջացնի եւ ԱՄՆ-ի պատմության մեջ նմանը չունեցող  աղետ կդառնա: Նա նշել է, որ Իրանի վերաբերյալ Թրամփի ռազմավարությունը կցկտուր է եւ բավական անարդյունավետ: Ալինը ենթադրել է, որ իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը մոտիվացված էր նախկին նախագահ Բարք Օբամայի քաղաքականության ձեռքբերումներից մեկը ոչնչացնելու ձգտմամբ:

Նա նշել է, որ Թրամփը կարող է շատ տհաճություններ պառճառել Իրանին, իսկ նա կարող է նաեւ ԵՄ դաշնակիցներին Իրանի հետ առեւտրի համար երկրոդային պատժամիջոցներով պատժել, իսկ ԵՄ-ն համեմատաբար անզոր է դրա դեմ պայքարելու համար: Այնուամենայնիվ անհնար է աշխարհի մեծ մասին ստիպել հետեւել ԱՄՆ-ի օրինակին:

Նա օրինակ է բերել Չինաստանին եւ Հնդկաստանին, որոնք մտադիր են շարունակել ներկրել իրանական նավթը, չնայած ամերիկյան պատժամիջոցներին: Ալինը կարծում է, որ Թրամփին չի հաջողվի վերստեղծել Իրանի դեմ կոալիցիա, որը գոյություն ուներ մինչ միջուկային համաձայնագիրը: Նրա կարծիքով Իրանի հանդեպ Թրամփի մոտեցումը իրականությունից կտրված է: Փորձագետը նաեւ կարծում է, որ քիչ հավանական է  Իրանում ԱՄՆ-ին համակրող ուժերի կողմից իշխանափոխությունը, ավելի հավանական է, որ Իրանում ավելի կոշտ դիրքորոշման կողմնակիցները վերահսկողությունը վերցնեն իրենց ձեռքը:

Ալինը  տեսնում է երկու հնարավոր սցենար, որոնք կարող են առաջանալ Թրամփի ներկայիս, ռազմատենչ դիրքորոշման հետ կապված: «Իրանը կշարունակի համաձայնության շրջանակներում պահպանել պարտավորությունները՝  փորձելով վերացնել Թրամփի վարչակազմի ճնշումը:

Երկրորդ տարբերակն այն է, որ Իրանում քաղաքական տարաձայնությունները կարող են հանգեցնել միջուկային ծրագրի վերսկսմանը: Ընդ որում նա նշել է, որ իսրայելցիները սաուդցիների հետ կարող են շահագրգռվել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել, որոնց ԱՄՆ-ն կմասնակցի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ