News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան իրեն որպես ընկեր չի դրսեւորում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով թուրքական դատարանի մերժումը ազատ արձակել ամերիկյան պաստոր Էնդրյու Բրանսոնին, փոխանցում է Reuters–ը։

«Նրանք արդեն վաղուց պետք է նրան վերադարձրած լինեին, իսկ Թուրքիան, ըստ իս, շատ, շատ վատ է գործել։ Մենք չենք պատրաստվում ձեռքներս ծալած նստել, քանի դեռ Թուրքիան ձերբակալում է մեր մարդկանց»,–նշել է նա՝ պահանջելով Բրանսոնի ազատ արձակումը։   

Նշենք, որ Բրանսոնի գործը Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն է: Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ թուրք պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ