News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Google ընկերությունը հաստատել է, որ որոշ դեպքերում հետեւում է օգտատիրոջ գտնվելու վայրին, եթե նույնիսկ «Գտնվելու վայրի պատմություն» ծառայության կարգավորումների բաժնում համապատասխան գործառույթն անջատված է: Այս մասին տեղեկությունը հայտնվել է Google-ի տեղեկատվական էջում, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով AP-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ գործառույթն անջատելու դեպքում ուղեւորության վայրերի մասին տեղեկությունը չի պահպանվելու: Սակայն AP-ի հետազոտությունից հետո Google-ի այս հրապարակումը փոխվել է: Հիմա ընկերության էջում նշվում է, որ կարգավորումը չի անդրադառնում այլ հավելվածների վրա, որոնք աշխարհագրական դիրքի հարցում են կատարում:

Բացի այդ՝ Google-ում խոստովանել են, որ գտնվելու վայրի մասին որոշ տվյալներ կարող են պահպանվել այլ ծառայություններում ակտիվության դեպքում, օրինակ՝ «Որոնման» կամ «Քարտեզների»:

AP-ի լրագրողներն ավելի վաղ պարզել էին, որ Google-ի որոշ հավելվածներ շարունակում են արձանագրել գտնվելու վայրի մասին տեղեկությունը, եթե նույնիսկ օգտատերն անջատել է համապատասխան գործառույթը: Տվյալները պահպանվում են, երբ բաց է «Քարտեզներ» հավելվածը: Բացի այդ՝ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկությունը պահպանում է նաեւ Android օպերացիոն համակարգի տեղի եղանակի կանխատեսման ավտոմատ համակարգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ