News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այս քաղաքական իրավիճակի չհասկացվածության պատճառն է, որ դեռեւս ոմանք Հայաստանի ներքաղաքական կյանքում խոսելիս ասում են կոալիցիա, կոալիցիոն իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն հասկացությունները։ Հայաստանում չկա կոալիցիա, ՀՀ-ում չկա կոալիցիոն իշխանություն, ՀՀ-ում չկա խորհրդարանական մեծամասնություն, ՀՀ-ում կա ժողովուրդ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ում բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին, եւ ժողովուրդն իրականացնում է ուղիղ կառավարում, հենց սրանում է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը։

Գործնականում դա նշանակում է, որ հեղափոխական այս հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին։ Սա նշանակում է, որ կառավարությունը, ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը հաշվետու է այս հրապարակին եւ այսուհետ կառավարությունը ենթարկվում է այս հրապարակին։ Սա նշանակում է, որ մենք երկրի քաղաքական, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պետք է ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք այս կամ այն գործողությունն անել կամ արգելենք։ Դուք եք Հայաստանում բարձրագույն եւ միակ իշխանությունը։  ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ձեզ։

Այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հետագայում հիշատակվել նույն մակարդակի վրա, ինչպես հին Աթենքում՝ ժողովրդավարության հաստատումը: ՀՀ-ը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է Հին Հունաստանը, Երեւանը կարող է հիշատակվել՝ ինչպես հին Աթենքը եւ Հանրապետության հրապարակը կարող է դառնալ 21-րդ դարի մարդկության նորագույն ժամանակների Ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը: Եվ այդ իրադարձությունը դուք եք ստեղծել»,- հավելեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ