News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Նյու Ջերսիում Թրենթոնից հրշեջ ծառայության պաշտոնաթող կապիտանը 2 ձկնորսի է փրկել, որոնց նավակը Լոնգ Բրանչում ափից 45 մետր հեռավորությամբ կետը շրջել է, հաղորդում է USA.one-ը:

Հերրի Սաբոն մոտորանավակով զբոսնելիս օգնության կանչեր է լսել: Նա շրջված նավակ է նկատել եւ 2 տղամարդու: Սաբոն փրկել է նրանց:

«Մենք հետեւում էինք կետին, իսկ հետո... ամեն ինչ մի ակնթարթում տեղի ունեցավ: Նավակն օդ բարձրացավ, իսկ մենք ջրում հայտնվեցինք»,- պատմել են ձկնորսները: Տղամարդկանց բախտը բերել է. նրանք միայն քերծվածքներ են ստացել: Շրջված նավակի լուսանկարը Facebook-ում հրապարակել են նաեւ Նյու Ջերսիի ոստիկանները:

«Կետն ընդդեմ նավակի. Կետ՝ 1, նավակ՝ 0»,- կատակել են ոստիկանները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ