News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Սովորաբար հեղափոխությունից հետո երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ, սա գրեթե աքսիոմ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ վերլուծական բոլոր կենտրոնները կանխատեսում էին, թե Հայաստանն անխուսափելիորեն մտնելու է տնտեսական անկման մի փուլ, որովհետեւ այդպես է ցույց տալիս հեղափոխությունների պատմությունը: Կանխատեսում էին, որ սկզբից կլինի անկում, բայց եթե հեղափոխական կառավարությունը հաջողի, դրանից հետո լինելու է տնտեսական աճ եւ ակտիվություն: Մեր հեղափոխությունը բացառիկ է այն առումով, որ մեր հեղափոխությանը չհետեւեց տնտեսական անկում, ընդհակառակը, հեղափոխությունից հետո գրանցվեց տնտեսական ակտիվության բավականն բարձր ցուցանիշ: Հունիսին գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական  ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ցուցանիշը 8.9 տոկոս է, եւ կան բոլոր հիմքերը պնդելու, որ ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ իր վարչապետության ամենակարեւոր ձեռքբերումներից է այն, որ Հայաստան ավելի շատ քաղաքացի է ժամանում, քան մեկնում:

«Մայիսի 10-ից օգոստոսի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ժամանել 29.986 մարդ, ավելի շատ, քան մեկնածները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը 6.000-ով ավելի էր ժամանողների թվից:  Վերջին 3 ամսում Հայաստան է եկել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 34.000-ով ավելի օտարերկրացի: Սա նշանակում է հետաքրքրության եւ զբոսաշրջության աճ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ անշարժ գույքի գների աճը նույնպես վկայում է այդ մասին:

Նա վստահեցրեց, որ տնտեսությունում իրենք լրջագույն հաջողություններ են արձանագրելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ