RM Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է հանել զրոյական վազքով Mercedes-AMG GT3 Laureus առանձնահատուկ սպորտային սուպերքարը: Նախատեսում են մեքենայի համար 400-600 հազար դոլար ստանալ, հաղորդում է Autonews-ը:
Մեքենան թողարկվել է AMG-ի 50-ամյակի առիթով, որը զբաղվում է Mercedes-Benz ավտոմեքենաների սպորտային եւ մրցարշավային տարբերակների վերամշակմամբ:
Սուպերքարը հագեցած է 6.3 լիտր ծավալով 650 ձիաուժ հզորությամբ V8U շարժիչով: Մեքենան նաեւ հատուկ հնչողությամբ սպորտային թողարկիչ համակարգ ունի: