News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարդիկ կան, որոնք փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են գնում, ֆեյքեր են վարձում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ես Ղարաբաղի հարցով մեկ բառ դեռ չեմ բանակցել, նրանք ասում են՝ եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, բայց ես ուզում եմ ասել, որ մենք ազգովի պատրաստ ենք հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի: Բայց մենք պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, խաղաղ կարգավորման: Նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցը լուծող-չլուծողը կառավարությունը չէ, այլ ժողովուրդն է, եւ ես ուզում եմ ասել, որ եթե բանակցային գործընթացում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ես ինքս կհավատամ եւ կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք կարգավորման այդ տարբերակով, թե՞ ոչ: Դուք եք բարձրագույն իշխանությունը եւ որոշողը, եւ սրանում որեւէ կասկած չի կարող լինել: Հիմա էլ դուրս են եկել մարդիկ, որ սկսել են խոսել՝ Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինել։ Տո, քաղաքացիական պատերազմ կարող է միայն ձեր օֆիսների ներսում  լինել, ձեր օֆիսներից դուրս...Դուք քանի՞ քաղաքացու աջակցություն ունեք, որ մի հատ էլ  քաղաքացիական պատերազմ լինի։  17 հատ նախկին կոռուպցիոներ, 22 հատ էլ ֆեյք, էս ա ձեր քաղաքացիական աջակցությունը։ Ուրեմն, եթե որեւէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնաց իրանով Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվելու, լավ իմացեք։ Ուրեմն, ես խորհուրդ եմ տալիս բոլորին, խոսելուց առաջ մտածել ։ Հետո էլ ասում են մեր խոսքի ազատությունը սահմանափակում են։  Դուք դեռ խոսելուց առաջ պետք է մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության մասին մտածեք»,- հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ