News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին՝ ուղղակի ծիծաղելի է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում ինչ ասես՝ խոսում են հայ-ռուսական հարաբերությունների մասին։

«Ռուսաստանի մեր գործընկերները դեռ Հայաստանի նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել։ Այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին՝ ուղղակի ծիծաղելի է»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, որ այս ընթացքում երկու անգամ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ երեք անգամ՝ հեռախոսազրույց։ 

«Կարող եմ միանշանակ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլեւ մեր հարաբերությունները լավ են, այլեւ ավելի ու ավելի լավանալու են։ Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռեվերսներ չեն լինելու, եւ մեր նպատակներից մեկը հայ-ռուսական հարաբերությունները խորացնելն է, նոր մակարդակի բարձրացնելն է։ Առաջիկայում դուք կիմանաք հայ-ռուսական համատեղ հումանիտար մի նախագծի մասին, որն աննախադեպ է Խորհրդային Միության պատմությունից հետո»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություները խորանալու են, ԵՄ-ի հետ եւս հարաբերությունները լավացնելու են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ