News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հետաքրքրություն է ցուցաբերել Աֆղանստանում «Blackwater» ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսի՝ պատերազմը «սեփականաշնորհելու» մասին առաջարկին,  հաղորդում է NBC News- ը՝ վկայակոչելով վարչակազմի ներկայիս եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:

Աղբյուրների համաձայն, այս առաջարկը ենթադրում է ԱՄՆ-ի զորքերին մասնավոր զինվորական կապալառուներով փոխարինել, որոնք հաշվետու են լինելու անմիջապես նախագահի առջեւ:

«Թրամփի խորհրդականները անհանգստացած են, որ Աֆղանստանում հակամարտության վերաբերյալ նրա անհամբերությունը կստիպի նրան լրջորեն դիտարկել առաջարկությունները»:

NBC News-ին տված հարցազրույցում Փրինսը հայտարարել է, որ Թրամփի խորհրդականները Աֆղանստանում իրավիճակը վարդագույն գույներով են ներկայացնում, պնդելով, որ խաղաղությունը մոտ է:

NBC News-ը հաղորդում է, որ վարչակազմի պաշտոնյաները հաճախ են ընդգծում թալիբների հետ քաղաքական որոշումների որոնման անհրաժեշտությունը եւ նվազեցնում են ռազմական պարտությունները:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարը հերքել է նման պնդումները, հաղորդելով NBC News-ին, որ նախագահը հավատարիմ է Աֆղանստանի վերաբերյալ ռազմավարությանը, որը նա անցյալ տարի ստորագրել է եւ Էրիկ Փրինսի առաջարկությունը չի քննարկվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ