News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի իշխանությունները օգոստոսի 20-ին նախատեսված դենոմինացիայից առաջ երկրում նվազագույն աշխատավարձը մի քանի տասնյակ անգամ բարձրացրել են եւ որոշել են նվազագույն եկամուտը կապել սեփական կրիպտոարժույթ պետրոյի արժեքին: Այս մասին հայտնում է Nacional պարբերականը:

Վենեսուելայում դենոմինացիայի ընթացքում թղթադրամներից կվերացվեն 5 զրոները: Նոր արժույթը կկոչվի «սուվերեն բոլիվար»:

«Ես որոշել եմ ներդնել նոր նվազագույն աշխատավարձ՝ պետրոյին կապված, ուստի բոլորի համար նվազագույն աշխատավարձը կգրանցվի 1800 սուվերեն բոլիվարի կամ 0,5 պետրոյի մակարդակում»,- ասել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Դրանից բացի, նա հայտարարել է ԱՀԿ-ը 12 տոկոսից մինչեւ 16 տոկոս բարձրացնելու մասին:
Հայտարարված փոփոխությունները հաշվի առնելով՝ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը գոյություն ունեցող 3 մլն բոլիվար մակարդակից կբարձրանա գրեթե 60 անգամ, մինչ այդ բարձրացվել էր հունիսին: Համեմատության համար՝ սեւ շուկայում ԱՄՆ դոլարի արժեքը ներկայումս մոտեցել է 6 մլն բոլիվարին:

Ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեայի ֆինանսական հարցերով կոմիտեի վերջին գնահատականներով՝ հուլիսին երկրում ինֆլյացիան տարեկան կտրվածքով կազմել է գրեթե 83000 տոկոս: Գնաճի պաշտոնական տվյալներն արդեն քանի տարի չեն հրապարակվում: ԱՄՖ կանխատեսումների համաձայն՝  տարեվերջին ինֆլյացիան կարող է հասնել 1 000 000 տոկոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ