News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պենտագոնի զեկույցը ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին ռազմական հարված հասցնելու Չինաստանի նախապատրաստության մասին կոպտորեն խեղաթյուրում է Պեկինի իրական ռազմավարական նպատակները: Այս մասին նշված է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանի զինված ուժերի մասին ԱՄՆ պաշտպանության նախարարության հրապարակած զեկույցը խեղաթյուրում է Չինաստանի ռազմավարական ծրագրերը եւ «չինական ռազմական սպառնալիքի» վերաբերյալ գույները խտացնում: Փաստաթղթում բերված են չհիմնավորված դատողություններ Թայվանի նեղուցի իրավիճակի մասին: Սրա հետ կապված չինական բանակը վճռական առարկություն է հայտնում եւ խիստ բողոք ուղարկում ամերիկյան կողմին»,- նշված է հայտարարության մեջ:

«Ամերիկյան կողմի քննադատությունը հիմնված է շահարկումների եւ գուշակությունների վրա»,- շեշտված է հայտարարության մեջ:

«ԱՄՆ ՌԾՈՒ մշտական սադրանքները՝ ազատ նավագնացության «դրոշի ներքո» սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը եւ նպաստում են լարված իրադրության պահպանմանը»,- կարծում են Պեկինում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ