News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանը վճռական բողոք է հայտնում՝ կապված Չինաստանի զինված ուժերի մասին ԱՄՆ պաշտպանության նախարարության հրապարակման հետ: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ զեկույցում Չինաստանի ռազմական շինարարության վերաբերյալ անպատասխանատու արտահայտություններ են արված, որոնք վերաբերում են Չինաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանությանը: Չինաստանն այս կապակցությամբ վճռական բողոք է հայտնում»,- շեշտել է դիվանագետը:

Նա նշել է, որ «Չինաստանը հաստատուն հետեւում է զարգացման խաղաղ ճանապարհին, խստորեն առաջնորդվում է ազգային պաշտպանական քաղաքականության խաղաղ ուղիով, մշտապես եղել է աշխարհում խաղաղության եւ խաղաղ զարգացման ջատագովը, ինչպես նաեւ միջազգային կարգի պաշտպանը»:

Դիվանագետը նշել է, որ «չինական բանակի առաջընթաց զարգացման հիմնական նպատակը ազգային անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունն է: Սա ինքնիշխան պետության օրինական իրավունքն է, եւ դրա մեջ պարսավանքի արժանի ոչինչ չկա»:
Ավելի վաղ զեկույցի հրապարակման մեկնաբանությամբ էր հանդես եկել Չինաստանի պաշտպանության նախարարությունը՝ հայտարարելով, որ այն կոպտորեն խեղաթյուրում է Չինաստանի իրական ռազմավարական նպատակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ