News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Չինաստանը կշարունակի Իրանի հետ համագործակցությունը եւ հարաբերություններ կպահպանի, հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հայտարարությունը:

«Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը, որը 2015 թվականին կնքվել է Իրանի եւ 6 համաշխարհային տերությունների միջեւ, որի համաձայն Թեհրանը համաձայնվել է իր միջուկային ծրագիրը փակել արեւմտյան պատժամիջոցների մեծ մասը հանելու դիմաց, համապատասխանում է միջազգային հանրության «ընդհանուր շահերին»,- այս մասին բարձրաստիճան չին դիվանագետը հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում:

«Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դեմ ենք հանդես գալիս միակողմանի կարգով պատժամիջոցներ սահմանելու ոչ իրավաչափ պրակտիկային»,- ասել է Վան Ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news