News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դատարանը 2017 թվականին օդանավակայանում հրաձգություն իրագործած Էստեբան Սանտյագոյին, որի ժամանակ զոհվել էր 5 մարդ, դատապարտել է 5 ցմահ ժամկետի եւ 120 տարվա ազատազրկման, հայտնում է Sun-Sentinel-ը:

Դատավճիռը հրապարակելիս դատավոր Բեթ Բլումը հայտարարել է, որ օդանավակայանում նրա գործողությունները կարելի է հավասարեցնել «չարիքի 85 վայրկյանին», հրաձգությունը սկսելուց հետո այդքան ժամանակ անց էին հարձակվողին կալանավորել: «Այս դատարանի համար շատ դժվար է, եթե ընդհանրապես հնարավոր է, ձեր գործողություններում  չարիքը առանձնացնել մարդու մեջ ապրող չարիքից»,- ասել է դատավորը՝ դիմելով Սանտյագոյին:

2017 թվականի հունվարի 6-ին Ֆորտ Լոդերդեյլի օդանավակայանի ուղեբեռների հանձնման կանգնակում լատինաամերիկացի Էստեբան Սանտյագոն հրաձգություն էր սկսել մարդկանց վրա: Արդյունքում զոհվել էր 5 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել: Ոստիկանները ձերբակալել էին Սանտյագոյին: Ավելի ուշ պարզվել էր, որ նա Իրաքում պատերազմի վետերան է, նախկինում արդեն հայտնվել էր հատուկ ծառայությունների տեսադաշտում եւ հոգեկան բնույթի խնդիրներով բուժման էր ուղարկվել:

Մեղադրող կողմի հետ գործարքի արդյունքում նա իրեն մեղավոր էր ճանաչել եւ այդպիսով մահապատժից խուսափել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ