News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախորդ նախագահների օրոք եղել են մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներ, եւ հիմա դրանք ուղղելու փորձեր են նախաձեռնվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի կառավարման 100 օրվա արդյունքները:

Ընդ որում՝ Ալավերդյանը նշեց, որ իր խոսքն ինչպես էլ ընկալվի, ինքը մշտապես կպնդի, որ այս ոլորտում պետք է նուրբ աշխատել:

«Շատ մարդկանց իրավունքները վերականգնելու փորձ, ավելի ճիշտ ցանկություն կա: Սակայն հընթացս չպետք է խախտվեն առանձին մարդկանց իրավունքները, գուցե եւ օդիոզ դեմքերի: Ահա թե որն է հարցը»,- պարզաբանեց առաջին օմբուդսմենը՝ հավելելով, սակայն, որ այս նպատակներին անհրաժեշտ է հասնել իրավական ու իրավաբանական տեսակետից կոռեկտ եւ անթերի քայլերով:

Միաժամանակ, Ալավերդյանը նշեց, որ իրեն հասկանալի չէ այն շտապողականությունը, որը դրսեւերվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելիս: Իրավապաշտպանը շեշտեց, որ դատական համակարգը սկզբունքորեն առավել իներցիոններից մեկն է, քանի որ այն մեկ ժամում չի փոխվում:

«Համակարգում մարդիկ են աշխատում: Անհնար է նրանց բոլորին միանգամից փոխել: Իսկ եթե անգամ փոխեն, ապա ումո՞վ… Ինձ թվում է պետք է նախաձեռնել ինչ-որ ինստիտուցիոնալ քայլեր: Որովհետեւ, իմ կարծիքով, բավարար չէ հույսը դնել ուղղակի կոչերի եւ բացահայտումների վրա: Համակարգը խորը մշակման եւ բարեփոխումների կարիք ունի, ինչպես նաեւ իմիտացիոն կարգախոսներից ու մոտեցումներից  իրականության անցման»,- կարծում է իրավապաշտպանը:

Ալավերդյանի կարծիքով՝ այս հարցը չափազանց բարդ է եւ պահանջում է համբերությամբ զինվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ