News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դիլիջանում օգոստոսի 17-ին բացվել է Տավուշում առաջին Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը: Բացմանը ելույթով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը և Դիլիջան համայնքապետարանի ներկայացուցիչը:

Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի Տարածքային կառավարման և զարկացման նախարարության համաֆինանսավորմամբ` համագործակցելով Դիլիջանի համայնքապետարանի և Դիլիջանի ազգային պարկի հետ:

Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը կտրամադրի անվճար տեղեկատվություն Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին: Կենտրոնին հարակից նաև բարեկարգվել է Դիլիջանի քաղաքային այգին IDeA հիմնադրամի ֆինանսավորմամբ: Առաջին փուլում կատարվել է այգու էտում, ցանկապատերի վերանորոգում, նստարանների, աղբամանների փոխարինում նորով: Լինելու է նաև ծրագրի երկրորդ` առավել լայնածավալ փուլը, որով նախատեսվում է նոր ատրակցիոնների և ժամանցի ատրիբուտների կառուցում:

«Եվրոպական միությունն աջակցում է կառավարությանը Հայաստանի մարզերի միջև հավասար սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար` նոր աշխատատեղերի ստեղծման և մարզերի տնտեսական մրցակցության խթանման միջոցով» - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

«IDeA հիմնադրամը շարունակական և մեծածավալ նախագծեր է իրականացնում Դիլիջանում, որոնց նպատակն է այս տարածաշրջանը դարձնել մշակութային, կրթական, առողջապահական և զբոսաշրջային առաջատար կենտրոն» - ասել է IDeA հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը:

Ըստ նրա` կենտրոնի բացումը և զբոսայգու բարեկարգումը կստեղծեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որպեսզի Դիլիջանը դառնա Կովկասյան Դավոս, ուր աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջիկների կառաջարկվեն բարձրակարգ ծառայություններ:

Դիլիջանի Զբոսաշրջային կենտրոնում աշխատանքի տեղավորված 6 բնակիչները ծրագրի ուղղակի շահառուներ են: Կատարվել են նաև Դիլիջանի ազգային պարկի 5 արահետների վերանորոգման աշխատանքներ, որոնցից 4-ը` քայլաշավային է, 1-ը`հեծանվային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ