News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դաշնային դատավոր Դեյնա Սաբրոուն հավանություն է տվել եւս 100 ընտանիքների վերամիավորման ծրագրին, որոնց միմյանցից բաժանել էին Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ կառավարության եւ իմիգրացիոն փաստաբանների հետ համաձայնեցված ծրագիրը 5-ից մինչեւ 17 տարեկան 2,551 երեխաների եւ նրանց ծնողների վերամիավորման ջանքերի հաջորդ փուլն է դարձել:

Ծրագրում ամրագրված են ԱՄՆ սահմաններից դուրս ծնողների որոնման ընթացակարգը, նրանց կողմից ծնողի պարտականությունները կատարելու ունակության գնահատականը եւ իրենց երեխաների նկատմամբ նրանց մտադրությունները:

Ծրագրում նշված է, որ կառավարությունը պետք է կազմակերպի վերամիավորված երեխաների տեղափոխությունը իրենց ծնողների մոտ եւ չի խախտի ապագայում ապաստանի հայցով դիմելու նրանց իրավունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ