News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Թուրքիան իր կուրսը չի փոխի դրսից տնտեսական ճնշման պատճառով: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման հայտարարությամբ է հանդես եկել իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Անկարայում տեղի ունեցած կոնգրեսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը

«Թուրքիայի հակառակորդները մեր դեմ օգտագործում են ճնշման տնտեսական լծակները: Սակայն մեր երկիրը մտադիր չէ հրաժարվել նախանշած կուրսից: Թուրքիային կործանել չեն կարողացել եւ չեն կարողանա»,- ասել է նա:

Օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր կրկնապատկել Թուրքիայից ներմուծվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը՝ դրանք մեծացնելով համապատասխանաբար մինչեւ 50 եւ 20 տոկոսով: Էրդողանն ի պատասխան հայտարարել էր ամերիկյան բոլոր տեսակի էլեկտրոնիկայի բոյկոտի մասին եւ բարձրացրել ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ