News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում երեկ օգոստոսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 15։00-ի սահմաններում Աշտարակի հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ «որովայնի առաջնային պատի չթափանցող ծակած վերք, օտար մետաղական մարմին» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը  ֆոտոլրագրող, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ։ Ոստիկաննները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ 40-ամյա Գևորգ Մարզպետունին է, ով հրազենային վնասվածքը ստացել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 17-րդ փողոցի թիվ 3 տան հետնամասում։ Պարզվել է նաև, որ նրան իրեն պատկանող «МР 512 М» տիպի 4․5 միլիմետր տրամաչափի հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար վնասվածք է պատճառել Աշտարակ քաղաքի բնակիչ 44-ամյա Սայաթ Նովան, ով անզգուշաբար կպել է հրազենի ձգանին, ինչի հետևանքով Գ․ Մարզպետունին ստացել է նշված վնասվածքը։

Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետքաննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Սայաթ Նովան ոստիկաններին է ներկայացրել հրազենը, որը հետաքննիչն առգրավել է և նշանակել մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան
Տապալվող ռեժիմը քաղաքական հետապնդումների նոր շղթա է սկսել…
Կամբոջայում գնացքի և ավտոբուսի բախումից հետո 45 մարդ հոսպիտալացվել է
Ըստ լրատվամիջոցի՝ առնվազն հինգ տուժածների վիճակը ծանր է.
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական…
Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են
Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի...
Եղեգնաձորում զենքով խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը
Ավարտվել է Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում նույն քաղաքի 32–ամյա...
Ամենաշատ