News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի կինը` Ռուզաննա Բեգլարյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նա նշեց, նախաքննության շահերից ելնելով, այլ մանրամասներ չի ցանկանում հայտնել:

Պաշտպանը հավելեց, որ Ռուզաննա Բեգլարյանին առաջադրված մեղադրանքն, ըստ էության, նույն բովանդակության է, ինչ Վաչագան Ղազարյանին առաջադրված մեղադրանքը:

«Եթե Վաչագան Ղազարյանը կոնկրետ այս մեղադրանքով չի հանդիսանում սուբյեկտ, ապա նրա հետ փոխկապակցված անձը նույնպես չի համարվում սուբյեկտ: Ռուզաննա Բեգլարյանին առաջադրված մեղադրանքը այնքանով է մեղադրանք, ինչքանով փոխկապակցված է Վաչագան  Ղազարյանի պաշտոնի հետ»,- նշեց Արմեն Հարությունյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ում օգոստոսի 3-ին Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ Վ. Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է:

Այսպես, Ռ. Բեգլարյանը 2018թ. մայիսի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում, ինչպես և 2014, 2015, 2016 թվականներին, անփոփոխ հայտարարագրել է 25.000.000 ՀՀ դրամ, 29.000 ԱՄՆ դոլար և 17.400 եվրո դրամական միջոցներ: Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Ռ. Բեգլարյանն իր՝ 2017թ. գույքի և եկամուտների հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ 350.817.000 ՀՀ դրամի չհայտարարագրմանը, և հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանացել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, հետևաբար՝ վերջինս ապօրինի հարստացել է:

Ռ. Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը
Ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից...
Արգենտինան «Սան Խուան» սուզանավի որոնման հետ կապված «կարեւոր ազդանշան» է որսացել
«Սան խուանը» դադարեց կապի դուրս գալ 2017թ․ նոյեմբերի 15-ին․․․
Վիկտորիա լճում նավի խորտակվելուց երկու օր հետո ողջ մնացած մարդու են գտել
Տանզանիայում լաստանավի խորտակման հետեւանքով զոհվել է 200 մարդ․․․
ՌԴ ՊՆ-ն պատրաստվում է վաղը մանրամասնորեն ներկայացնել ԻԼ-20-ի կործանման հանգամանքները
Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ն․․․
Ոստիկանությունը նախընտրական շտաբերից մեկում ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգ է ստացել
Ոստիկանության բաժին է հրավիրվել երեք անձ...
Գողացված բանկային քարտերով գումար են կանխիկացրել. հափշտակվել է 13 մլն դրամ (ֆոտո)
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացու ծոցագրպանից գողացել է նրա բանկային քարտերը, որոնց միջոցով Երևան քաղաքում գտնվող տարբեր բանկոմատներից...
Partner news