News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 18-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ «Տիգրանաշենի» ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Ս., 1978թ)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Պատահարի հետևանքով ուղևորներ՝ Ա. Հ.-ն (1981թ.), Ա. Ա.-ն (1952թ.) և (Լ. Ս.-ն 1985թ.) ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոմեքենան ավտոքարշակին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում աշակերտուհիները դաժանորեն ծեծել են դասընկերուհուն
«Ըստ ձերբակալվածների՝ ծեծը ինքնաբուխ չի եղել, այն նախապես ծրագրվել է»,- ասել է Փոյրազը...
Հայտնի է 2018 թվականին ավիավթարներում զոհվածների թիվը
Սակայն, չնայած ավիավթարներում զոհերի աճին, փորձագետները գտնում են, որ երկարաժամկետ հեռանկարում ավիափոխադրումները կդառնան ավելի անվտանգ…
Ֆրանսիայում գնացքը մեքենային բախվելուց հետո մասամբ դուրս է եկել ռելսերից
Նշվում է, որ գնացքի 248 ուղեւորներից ոչ ոք չի տուժել...
Մոլդովայի նախագահի ավտոշարասյան մեքենան վթարի է ենթարկվել
Իգոր Դոդոնի ավտոշարասյան մեքենան վթարվել է, ոչ ոք չի տուժել...
Ձնահոսքի մեջ ընկածներին դուրս են բերել. Ֆրանսիայի քաղաքացի լեռնագնացը ՊՆ ուղղաթիռում մահացել է
Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել ոտքով…
Մարզադպրոցի տնօրենը 4 տարում յուրացրել է 23 մլն դրամ. ոստիկանություն
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով...