News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Նիկոլ  Փաշինյանի գլխավորած կառավարությունը 100 օրվա ընթացքում արեց հնարավորը կոռուպցիայի դեմ պայքարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։

Պարոն Խաչատրյան, օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հրապարակավ ամփոփեց գործադիրի 100 օրվա  աշխատանքը։ Իսկ Դուք հատկապես ի՞նչը կառանձնացնեք  կառավարության եռամսյա աշխատանքից: Ըստ Ձեզ, որո՞նք են հետհեղափոխական իշխանության կատարած կարեւոր քայլերը։

Այս կառավարությունը լուրջ պայքար է մղել անցած 20 տարվա  իշխանական համակարգի կոռուպցիան արմատախիլ անելու, վերացնելու համար։ Իրականում շատ մեծ աշխատանք է կատարվել։ Արվել է հնարավորը կոռուպցիայի դեմ պայքարում։ Այն, ինչ ստեղծվել էր վերջին տարիների ընթացքում, ոչ միայն կառավարման համակարգն էր արդյունավետությունից զրկել, այլ ուղղակի նաեւ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս էր զրկել նորմալ հարաբերություններ ունենալ պետական իշխանության հետ։ Այս տարիների ընթացքում դարձել ենք այդ կոռուպցիոն համակարգի մաս՝ գիտակցելով կամ չգիտակցելով։ Այսօրվա իշխանությունն այս հարյուր օրվա ընթացքում արել է հնարավորը, որ քաղաքացիները համոզվեն՝ իրենք քաղաքական կամք ունեն եւ պատրաստ են մինչեւ վերջ արմատացած, քարացած երկիրը կործանող համակարգը փոխելուն։ Ինձ համար ամենակարեւորն այդ քաղաքական կամքի դրսեւորումն է։ Հայաստանի տնտեսական խնդիրները պահանջում են քաղաքականություն, այն, ինչ իր հայտնի աշխատությունում անընդհատ կրկնում է Աճեմօղլին։ Այսինքն՝ երկրների դժբախտությունն ու անհաջողությունը պայմանավորված է ոչ թե նրանց աշխարհագրական դիրքով եւ հարուստ ընդերքով, այլ նրանով, թե իշխանությունն ինչպես է ղեկավարում երկիրը։ Եթե իշխանությունը զբաղվում է թալանով, ուրեմն ոչ մի երկիր, ընդհուպ ամենահարուստ ընդերք ու աշխարհագրական դիրք ունեցող երկիրը, հաջողություն չի ունենա։

Կոռուպցիայի բացահայտման գործընթացն ուղեկցվեց նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչների ձերբակալություններով, ինչն այս իշխանության ընդդիմախոսները որակում են պոպուլիստական քայլ։ Որոշները քննադատում են, թե թոշակ ու աշխատավարձ չի բարձրացել։ Այս կարճ ժամանակահատվածում հնարավո՞ր էր օրակարգում ներառել նաեւ նման հարցեր։

Ովքեր այս երկիրը 20 տարի տարել են կործանման, կարող են իրենց այդպիսի «ճոխություններ», այդպիսի գնահատականներ թույլ տալ: Եթե մարդիկ լուրջ մասնագետ են իրենց համարում կամ պատկերացնում են Հայաստանի տնտեսության խնդիրները, դժվար թե իրենց թույլ տային ասել, որ երեք ամսվա ընթացքում կարելի էր թոշակի ու աշխատավարձի հարց լուծել։ Երկիրը հայտնված էր ծայրահեղ վատ վիճակում։ Այն կոռուպցիոն բացահայտումները, որոնց ականատես եղանք այս երեք ամսվա ընթացքում, ցույց տվեցին, որ նախկին համակարգը ֆիասկո է ապրել։ Այսքանից հետո սպասել, որ երեք ամսվա ընթացքում երկրում միանգամից տնտեսական կյանքը, սոցիալական վիճակը կփոխվի, լուրջ չէ։

Պարոն Խաչատրյան,  հետհեղափոխական կառավարությունը նախկին իշխանության քննադատության թիրախում հայտնվեց նաեւ կադրային քաղաքականության առումով։ Գործադիրում առանցքային պաշտոններ ստանձնեցին անփորձ երիտասարդներ, եւ այդ կապակցությամբ բացասական կանխատեսումներ կային։ Այս երեք ամսվա ընթացքում նկատե՞լ եք խնդիրներ, որոնք անփորձ կամ երիտասարդ լինելու հետեւանք են։

Մի պարզ ճշմարտություն կա. եթե խոսում ենք այն փորձառու կառավարության մասին, որն ունեցել ենք վերջին 20 տարվա ընթացքում, ասենք, որ ոչ մեկս չենք իմացել՝ ինչպես ենք ապրել։ Վերջին երեք ամսվա գործընթացը, որի միջոցով ականատես եղանք պետական թալանի ու չարաշահումների, գողության փաստերին, մեզ իրավունք է վերապահում ասել, որ մենք ընդհանրապես տեղյակ չենք եղել՝ ինչ է կատարվել Հայաստանում։ Այն, ինչ մեզ ներկայացվել է փորձառու կառավարությունների կողմից, թե՛ նրանց 100 օրվա, թե՛ նրանց 5-10 տարվա ընթացքում, աղերս չի ունեցել իրական կյանքի հետ։ Այս կառավարութան շնորհիվ մենք առերեսվեցինք այդ իրականության հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Իշխանությունը փորձում է մարդկանց մեջ արթնացնել Սերժ Սարգսյանի ուրվականը. Արմեն Աշոտյան
Հարգելի Նիկոլ Փաշինյան, երբ դու դարձել ես վարչապետ, Սերժ Սարգսյանն արդեն հեռացված էր…
Չի բացառվում, որ ԱՄՆ-ն Իրանի հարցով ոճնշում գործադրի Հայաստանի վրա. Ռուբեն Սաֆրաստյան
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա, նրա կարծիքով, Վաշինգթոնը հազիվ թե այդ ուղղությամբ նոր ջանքեր գործադրի...
ԱԺ պատգամավորների 1/3–ը Փաշինյանին առաջադրել է վարչապետի թեկնածու
Այսօր ժամը 18։00–ին լրանում է առաջադրումների ժամկետը...
Բարեփոխումների համար ՀՀ-ին պետք է եկամտաբեր տնտեսություն ու կայուն արտաքին քաղաքականություն. Քննարկում Վաշինգթոնում
Որպեսզի երկիրը կարողանա վճարել Փաշինյանի վարչակազմի հայտարարած արդարադատության ոլորտի բարեփոխումների, հակակոռուպցիոն քաղաքականութան եւ վստահության մեծացման համար...
Քոչարյանը՝ Փաշինյանի արտաքին քաղաքականության մասին. Առայժմ ռեալ, նյութական արդյունքներ չեմ տեսնում
Կդատենք ըստ արդյունքների, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական գործիչի պատմությունների…
Partner news