News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցությունը կարելի է ուժեղացնել բազմաթիվ ոլորտներում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

«Հնարավորությունները կախված են նրանից, թե Հայաստանի քաղաքացին եւ կառավարությունն ինչ են ցանկանում անել: Ըստ իս` բազմաթիվ ոլորտներում կարելի է ավելի սերտ համագործակցել, լինի դա` դատական, մարդու իրավունքների, թե պետական կառավարման համակարգերում բարեփոխումներ անցկացնելը: Շատ աշխատանք պետք է տարվի, եւ ես հուսով եմ, որ հատկապես այս ոլորտներում Հայաստանը կմոտենա ԵՄ-ին», - ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստնի եւ ԵՄ-ի միջեւ տնտեսական հարաբերությունների խորացմանը, ապա նա շեշտեց, որ նման հարթակ արդեն գոյություն ունի:

«Տնտեսական համագործակցություն արդեն կա: Հայաստանը, մասնավորապես, օգտվում է GSP+ ծրագրից, որը թույլ է տալիս մոտ 6000 ապրանքատեսակ արտահանել ԵՄ շուկա՝ առանց դրույքաչափի: Կարծում եմ՝ հնարավորությունները շատ են, եւ հարթակն էլ՝ GSP+, ստեղծվել է: Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի 27-րդ հռչակագրերի համաձայն, որի դիմաց ԵՄ-ն թույլ կտա հայկական 6000 ապրանքատեսակ առանց դրույքաչափի իր շուկա: Նաեւ մեծ հնարավորություն կա GSP+ ծրագրի կիրառումն ավելի մեծացնելու համար»,- նշել է Աջեմյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«168 ժամ». Զգուշացում ԵԽԽՎ-ից. Եթե ճնշումից է խոսվում, նշանակում է՝ կան կասկածներ
Ըստ նրա՝ դրանց իրականացման ժամկետը գուցե համընկնի այլ իրադարձությունների հետ...
Մեզ ասում են՝ կան երկրներ, որ չարաշահում եմ ԵՄ-ի հետ վիզաների ազատական ռեժիմը, բայց դա բավարար փաստարկ չէ. ԱԳ նախարար
Մեզ համար սա յուրաքանչյուր պահի հարց է…
Վստահ եմ, որ ԵՄ-ն ունի հետեւողականությունը պահպանելու սկզբունքներ. Մնացականյանը՝ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի մասին
Հարցին, թե ծանո՞թ է, արդյոք Եվրամիությունը եւ Ադրբեջանը բառընտրության առումով իրենց հայտարարությունները...
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստրասբուրգ
Հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորների հարցերին...
«Փաստ». Սվիտալսկին պայթեցրեց հերթական փուչիկը
ԵՄ-ՀՀ համաձայնագրի իրականացումը դեռեւս չի մեկնարկել...
«168 ժամ». Բրյուսելյան հիասթափություն. եվրոպացիների հորդորով գաղափարի իրականացումը սառեցվել է
Ըստ էության սա հերթական ապացույցներից մեկն էր, որ ոչ միայն կոնկրետ օրակարգ...