News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Քաթարը Սաուդյան Արաբիային մեղադրել է, որ վերջինս թույլ չի տվել երկրի քաղաքացիներին մասնակցել Մեքքա կատարվող հաջին։ Էր Ռիադը հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ քաթարցիները հիմա էլ գնում են Մեքքա, փոխանցում է DW-ն։

Համաձայն քվոտային համակարգի՝ այս տարի շուրջ 1200 հոգի կարող են մասնակցել հաջին, սակայն Քաթարի իշխանությունները հայտարարել են, որ իրենց քաղաքացիները չեն կարողանում թույլտվություն ստանալ։ Նրանց խոսքով՝ պատճառը Դոհայի ու Էր Ռիադի լարված հարաբերություններն են։

Քաթարի մարդու իրավունքների ազգային կոմիտեն հայտարարել է, որ Էր Ռիադը փակել է գրանցման էլեկտրոնային համակարգը, որն օգտագործվում է տուրիստական գործակալությունների կողմից քաթարցի ուխտավորների համար թույլտվություն ստանալու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news