News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր եւ խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին:

Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար եւ խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ նա լավագույնս համատեղեց խիզախությունն ու վճռականությունը անսահման լավատեսության ու հումանիզմի հետ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո էլ Քոֆի Անանը շարունակեց իր անխոնջ պայքարը հանուն խաղաղության եւ իր ողջ կյանքում մնաց մարդու իրավունքների, ժողովրդավարական եւ մարդասիրական արժեքների նվիրյալ: Այս լուսավոր անունը միշտ վառ կմնա մեր սրտերում:

Խորին ցավակցություն եւ զորակցությունն եմ հայտնում Քոֆի Անանի ընտանիքին, հարազատներին եւ ողջ միջազգային հանրությանը այս ծանր կորստի առթիվ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news