News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների կողմից կազմավորված «Իրանի մասով գործողությունների խումբը» հավատարիմ է մնում նույն ճնշման եւ ապատեղեկատվության քաղաքականությանը, որը Վաշինգտոնը կիրառում էր 1953 թվականին Իրանում հեղաշրջման կազմակերպման ժամանակ: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է Mehr-ը:

«65 տարի առաջ նույն այս օրն ԱՄՆ-ն տապալեց Մոհամմադ Մոսադեղի ժողովրդադեմոկրատական կառավարությունը՝ բռնապետություն հաստատելով եւ ստրկացնելով իրանցիներին հաջորդ 25 տարվա ընթացքում»,- գրել է Զարիֆն իր թվիթերյան էջին 1953 թվականի դեպքերի 65 ամյակի կապակցությամբ:

Նա նշել է, որ «Իրանի մասով գործողությունների խմբի ստեղծումը հետեւում է Վաշինգտոնի երազին կրկնել հեղաշրջման սցենարը «ճնշման, ապատեղեկատվության եւ դեմագոգիայի միջոցով»: «Այլեւս երբե՛ք»,- ընդգծել է իրանցի դիվանագետը:

Ավելի վաղ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր Իրանի գործողությունների խմբի ձեւավորման համար, որը պատասխանատու կլինի «Պետդեպարտամենտի՝ Իրանի մասով գործունեության վերաբերյալ բոլոր ասպեկտների կառավարման, ստուգման եւ համակարգման համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news