News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը


Մի քանի թուրքեր ճանաչում են ձեռք բերել վիրուսային տեսահոլովակների թողարկումից հետո, որոնցում նրանք կոտրում են իրենց iPhone-ներն ու պատռում ամերիկյան դոլարները՝ ի նշան ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ բողոքի: Այս մասին գրում է Hürriyet-ը:

Տեսանյութերից մեկում թուրք մսագործը հսկայական դանակով կտրում է դոլարները, մյուսում գործարարն այրում է դրանք: Չնայած որոշ օգտատերեր գովաբանել են նրանց «հայրենասիրական» գործողությունը, մեծամասնությունը ծաղրել է նրանց՝ հարցնելով, թե ինչու են որոշել միայն մեկ դոլարանոցներ ոչնչացնել:

Մեկ այլ տեսանյութում տղամարդը հանուն «reis»-ի (առաջնորդի)՝ նախագահ Էրդողանի, մի քանի iPhone է կոտրում:

Տեսանյութերը հայտնվել են Էրդողանի հայտարարությունից հետո այն մասին, որ Թուրքիան բոյկոտում է ամերիկյան էլեկտրոնիկան՝ ի պատասխան ամերիկացի հոգեւորական Էնդրյու Բրանսոնի գործի հետ կապված կողմերի միջեւ խորացող ճգնաժամի պայմաններում սահմանված պատժամիջոցների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news