News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը


Պարզվել է, որ ավելի քան մեկ միլիոն դիտում հավաքած տեսանյութում երևացող անսովոր թռչող օբյեկտը կառավարվող օդապարիկ էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Համացանցի օգտատերերը ենթադրություններ էին հայտնում, թե կոնկրետ իրենք ինչ են տեսնում երկնքում:

Ոմանք պնդում էին, որ դա չբացահայտված թռչող օբյեկտ (ՉԹՕ) է, մյուսները կարծում էին, որ երկնքով թռիչք է կատարում ԱՄՆ-ի օդային ուժերի նոր գաղտնի ինքնաթիռը: Օգտատերերը ենթադրել են, որ սա ոչ այլ ինչ է, քան սպորտային խաղերի գովազդի եւ բարձրությունից լուսանկարներ անելու համար օգտագործվող կառավարվող օդապարիկ:

Վերջին ենթադրությունը հաստատել են օդապարիկի տերերը. աա աերոստատ էր, որը լուսանկարում էր մրցավազքերից մեկը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news