News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները բացահայտել և կասեցրել են հանցախմբի գործունեությունը, որը զբաղվում էր մոլախաղերի կազմակերպմամբ համացանցում: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Xinhua գործակալությունը, հանցագործների գումարների անօրինական շրջանառությունը խաղային ռեսուրսներում մոտ 7,8 մլրդ յուան (մոտ 1,1 մլրդ դոլար) էր կազմում:

Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել, ընդհանուր առմամբ, 56 կասկածյալի, որոնց՝ Չինաստանում արգելված մոլախաղային բիզնեսից ստացված եկամուտները 650 միլիոն յուան (95.5 միլիոն դոլար) են գնահատվում: 

Այս գործի քննությունը սկսվել էր դեռ 2016 թվականին, երբ ոստիկանություն տեղեկություն էր ստացվել ընդհատակյա մոլախաղերի կայքի մասին: Առցանց հարթակը, որը շուրջ 114 հազար օգտատեր ուներ, տեղակայվել էր Ֆիլիպիններում: Կայքը կառավարող մի քանի տեխնիկական մասնագետ ձերբակալվել էր Շանհայում դեռ 2017-ին, այնուհետեւ ոստիկանությանը հաջողվել էր գնալ հանցագործների հետքերով եւ բացահայտել ընդհատակյա մոլախաղային բիզնեսի կառուցվածքը:

Կասկածյալների հիմնական մասը ձերբակալվել է Շանհայում՝ Ֆուցզյան, Չժեցզյան եւ Գուանդուն նահանգներում: Նրանցից 6-ը կամավոր կերպով վերադարձել է Չինաստան եւ հանձնվել իշխանություններին: Բոլոր ձերբակալվածների գործերը փոխացվել են դատախազությանը՝ հետագա հետաքննության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news