News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել: Օգոստսոսի 18-ին ժամը 21:30-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 40-ամյա Սամվել Եսայանը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում Չարենցավանի վարչական տարածքում իր վարած Daewoo Nexia մակնիշի 35 ՕC 924 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երեւան ընթանալիս բախվել է համընթաց ընթացող Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 63-ամյա Գագիկ Սիրունյանի վարած ԶԻԼ մակնիշի 42 ԼՕ 795 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով Daewoo-ի վարորդ Ս.Եսայանը, նրա ուղեւորները՝ Երեւանի բնակիչ, 61-ամյա Աղունիկ Եսայանն ու Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ, 33-ամյա Մարգարիտա Ազոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ կեսգիշերն անց Չարենցավանի հիվանդանոցից Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված Սամվել Եսայանը, գիտակցության չգալով, մահացել է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սելֆին ամերիկացուն փրկել է 99 տարվա բանտարկությունից
Ավելի ուշ պարզվել է, որ նեղացած ընկերուհին հորինել է այդ ամբողջ պատմությունը իր նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար...
Թել Ավիվում անսարք արգելակներով ինքնաթիռը հաջողությամբ վայրէջք է կատարել
«Ինքնաթիռը Դավիթ Բեն Գուրիոնի անվան Թել Ավիվի օդանավակայանում հաջողությամբ վայրէջք է կատարել....
Ոստիկաններին դիմադրած տղամարդը վնասազերծվել ու բերման է ենթարկվել
Իշխանության ն երկայացուցչի հանդեպ բռնության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել․․․
Ֆրանսիայում վառելանյութի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ գրեթե 50 մարդ է տուժել
Ամբողջ երկրում ընթացող ավելի քան 2 հազար ցույցերին մասնակցում է գրեթե 125 հազար մարդ…
Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են թակարդը դրած անձին, որի մեջ արջ էր ընկել. ոստիկանություն
Աշխատակիցների ջանքերով կենդանին ցանցից դուրս էր բերվել, անվնաս տեղափոխվել բնության անվտանգ հատված ու բաց էր թողնվել…
Կանադայի ջրերում տեղի է ունեցել նավթի արտահոսք
Արդյունահանումը ժամանակավորապես դադարեցվել է…
Partner news