News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Պորտուգալական Պորտու քաղաքի «Սերալվես» թանգարանի այցելուն ընկել է բրիտանացի նկարիչ Անիշ Կապուրի Descent into Limbo ինստալյացիայի մեջ: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Art Newspaper-ը:

60-ամյա իտալացուն հոսպիտալացրել են, երբ նա ընկել է 2.5 մետր խորությամբ «սեւ խոռոչի» մեջ: Պատահարից հետո ինստալյացիայի մոտ նախազգուշացնող նշան են դրել, իսկ ներսում տեղավորվել է թանգարանի աշխատակիցներից մեկը: Տուժածը լավ է զգում եւ պատրաստ է տուն վերադառնալ:

Անիշ Կապուրը հնդկական ծագմամբ բրիտանացի նկարիչ եւ քանդակագործ է: Նրա՝ ավելի քան 40 գործեր տարբեր աճուրդներում վաճառվել են 1 միլիոն դոլարից ավելի արժեքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news