News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Ողջունելով հյուրին` Արայիկ Հարությունյանը նշել է, որ հայ-իրանական բարեկամական հարաբերությունները դրսևորվում են նաև կրթության և գիտության ոլորտներում և առկա համագործակցության մակարդակը բավարար հիմք է տալիս հետագա համատեղ ծրագրերի տեսլականը քննարկելու համար:

«Անշուշտ, մենք հավատարիմ ենք մեր պետությունների միջև նախկինում կնքված հուշագրերի շրջանակում նախատեսված պարտավորություններին ու պատրաստակամ՝ քննարկելու նոր համատեղ ծրագրեր, որոնք հայ-իրանական հարաբերությունները կրթության և գիտության ոլորտում նոր որակական աստիճանի կբարձրացնեն»,- նշել է ԿԳ նախարարը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ողջունելով նախարար Հարությունյանին` իր խոսքում վերահաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ զարգացնելու առկա կրթագիտական համագործակցությունը: Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը պայմանավորված է նաև գիտակրթական և միջհամալսարանական հարաբերությունների զարգացմամբ: Նա հաստատել է, որ Իրանի կառավարությունը պատրաստակամ է Հայաստանի քաղաքացիներին Իրանի բուհերում դոկտորական տեղերի տրամադրման հարցում: Դեսպանը ՀՀ կրթության և գիտության նախարարին է փոխանցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական այցի հրավերը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջբուհական հարաբերությունների ամրապնդման, ուսանողների և դասախոսների փոխանակման, Հայաստանում պարսկերեն լեզվի դասընթացների կազմակերպման, նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, ինչպես նաև աշխատանքային այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի եւ Իրանի գլխավոր դատախազները Թեհրանում համագործակցության ծրագիր են ստորագրել
Արթուր Դավթյանն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ համոզվածություն հայտնել, որ հանդիպումը...
Հայաստանի եւ Իրանի քննչական մարմինները սերտացնում են համագործակցությունը. Հանդիպում ՔԿ-ում (ֆոտո)
ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին...
ԱԳՆ-ն՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների մասին. Հայաստանը բաց երկխոսության մեջ է
«Մենք արդեն հայտարարել ենք, որ ուշադիր հետեւում ենք պատժամիջոցների շուրջ ընթացող գործընթացներին...
Անասնաբուժական ենթահսկման մթերքների վերահսկողության ոլորտում Իրանի հետ կա լիակատար փոխըմբռնում
Կողմերը քննարկել են ՀՀ սպանդանոցներում կենդանիների հալալ մորթի անցկացման, մորթից առաջացած ենթամթերքի արտահանման, լաբորատոր փորձաքննությունների եւ սերտիֆիկատների համապատասխանեցման...
Իրանի դեսպանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ. Քննարկել են իրանցի դատապարտյալների էքստրադիցիայի հարցը
Դեսպանն ու հյուպատոսը հանդիպեցին նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող իրանցի դատապարտյալների հետ, ծանոթացան նրանց պահման պայմաններին, լսեցին նրանց հուզող հարցերը…
Իրանի կոմերցիոն կցորդ. «Մեղրի» ԱՏԳ-ն պատրաստ չէ իրանական ընկերություններին ընդունելու
Մեծ թվով իրանական ընկերություններ են ցանկանում աշխատել «Մեղրի» ազատ տնտեսական գոտում, սակայն այն գործարկելու համար ոչ մի ակտիվ քայլ չի արվել…
Partner news