News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Կրթության ազգային ինստիտուտի նախկին փոխտնօրեն Անահիտ Բախշյանը կարծում է՝ 100 օրը քիչ է, որպեսզի գործող կառավարությունը հեղափոխական ծրագրեր իրագործեր կրթության ոլորտում: Անահիտ Բախշյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ համակարգի բարեփոխման մասին դեռ վաղ է խոսել, քանի որ օրենսդրական տիրույթում լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա, որն ավելի երկարաժամկետ աշխատանք է պահանջում:

«100 օրում հնարավոր չէր տեսնել կրթական ոլորտում փոփոխությունները, քանի որ իրավական դաշտում բազմաթիվ փոփոխությունների կարիք կա, ինչն անհնար էր 100 օրվա ընթացքում իրականացնել: Առանձին փոփոխություններ եղել են, բայց հանրակրթության կառավարման ոլորտում դրանք դեռ էական չեն, այստեղ լուրջ փոփոխությունների կարիք կա, իրավական փաստաթղթերում փոփոխությունների կարիք կա, ինչը 100 օրում հնարավոր չէ: Առայժմ տեսանելի է միայն, որ հանրության շրջանում վստահություն եւ հավատ կա կրթության նախարարի նկատմամբ»,- ասաց Անահիտ Բախշյանը: 

Կրթական հաստատություններում ապաքաղաքականացման գործընթացը, ըստ նրա, դարձյալ բավարար չէ: 

«Իշխող քաղաքական ուժի, նախարարի կողմից այսօր ոչ մի ազդեցություն ու ճնշում չկա դպրոցների տնօրենների ընտրությունների ժամանակ, ես դա տեսնում եմ, բայց քանի որ դպրոցների կառավարման խորհուրդները դեռ նույն գործող նորմատիվ փաստաթղթով են ձեւավորվում, եւ այդ փաստաթղթերին համապատասխան են լիազորությունները տրվում, դեռ ոչինչ չի փոխվում: Համայնքներում, Երեւանում կառավարման խորհրդի անդամները դեռ չեն հասկանում, չեն պատկերացնում, որ իրենց չպիտի ասեն՝ ում պիտի ընտրես, դեռ չեն հասկանում, որ իրենք պիտի կարդան տնօրենի թեկնածուների զարգացման ծրագրերը եւ ըստ այդմ ընտրեն թեկնածուին»,-ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ այդ կապակցությամբ առաջարկներ է ներկայացրել:

«Ժամանակ է հարկավոր, որպեսզի կրթության ոլորտի փոփոխությունները մենք տեսնենք»,- հավելեց նա:

Տպել
Partner news