News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 15
Տեսնել լրահոսը

Իսրայելը փակել է անցումը Գազայի հատվածի սահմանի վրա գտնվող «Էրեզ» անցակետով: Այս մասին կիրակի օրը հայտնում է Իսրայելի պաշտպանության նախարարությանը կից համակարգող կենտրոնը: Դրա տվյալներով՝ լրագրողները եւ հումանիտար կազմակերպությունների աշխատակիցները կշարունակեն անցնել անցակետով, փոխանցում է DW- ն:

Անցակետի փակման մասին որոշումը կայացվել է իսրայելցի զինվորականների եւ պաղեստինցիների միջեւ օգոստոսի 17-ին տեղ ունեցած բախումից հետո: Պաղեստինյան ինքնավարության առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումների հետեւանքով երկու պաղեստինցի է սպանվել: Առնվազն 270 մարդ վիրավորվել է: Իր հերթին, Իսրայելի բանակի ներկայացուցիչը հաղորդել է սահմանին հավաքված «հազարավոր պաղեստինցիների» մասին, որոնցից ոմանք ռումբեր եւ ինքնաշեն պայթուցիկներ էին նետում: Նրա խոսքով՝ իսրայելցի զինծառայողները չեն տուժել:

Բախումներից մի քանի օր առաջ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել էին  Իսրայելի եւ «ՀԱՄԱՍ» արմատական իսլամիստական շարժման միջեւ հրադադարի մասին հնարավոր համաձայնության կքնման մասին: «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչները հաստատել են Եգիպտոսի մասնակցությամբ համապատասխան բանակցությունների անցկացումը: Միջադեպի նախօրեին Իսրայելի տարածքային համագործակցության նախարար Ցախի Հանեգբին նույնպես հայտարարել էր բանակցությունների անցկացման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news