News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը միայն մեկն է չորս երկրներից, որոնք կարող են փորձել միջամտել 2018 թվականի ԱՄՆ միջանկյալ ընտրություններին: Այս մասին ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն մտահոգված է նաեւ ընտրություններին Չինաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հնարավոր միջամտության առիթով:

«Կարող եմ ասել, որ ազգային անվտանգության տեսանկյունից մտահոգություն կա Չինաստանի, Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հնարավոր միջամտության առիթով: Մենք քայլեր ենք ձեռնարկում՝ դա կանխելու համար»,- ասել է Բոլթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news