News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 19-ին ժամը 18:40-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա, դեպի Երեւան ընթանալիս Hyundai Sonata մակնիշի 40 PS 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին, այնուհետեւ բախվել ձախակողմյան հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, որից հետո փրկարարները մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի շտապօգնության ավտոմեքենային:

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ 35-ամյա քաղաքացին Թբիլիսիից տեղափոխվեց Երեւան. նա հետախուզվում էր շուրջ 3 տարի
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը...
Համաներման երկու ակտ է ընդունվել, որը կարելի է դիտարկել անցումային արդարադատության համատեքստում. Զեյնալյան
Հայաստանում գործում է անմեղության կանխավարկածը...
ՔԿՀ-ից ազատ արձակված անձը երկու ամիս նպաստ կստանա. Արտակ Զեյնալյան
Երբ համաներման նախագիծը քննարկվում էր, մենք ենթարկվում էինք քննադատության, որ այն ծավալուն եւ ընդարձակ չէ...
Թուրքիայում հագուստի գողության համար ձերբակալվել է 5 վրացի ֆուտբոլիստ
Վրացական «Ցխինվալի» ֆուտբոլային ակումբի 5 խաղացողներ գողության մեղադրանքով ձերբակալվել են Թուրքիայի հանգստավայրային Բելեք քաղաքում…
Բալահովիտի բնարականներից մեկում 64-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը...
Արդարադատության նախարարություն. սննդի որակը քրեակատարողական հիմնարկներում լավացել է
Այս մասին վկայում են իրավապաշտպանները, դատապարտյալները եւ նրանց հարազատները, ասել է նախարար Արտակ Զեյնալյանը...