News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի՝ օգոստոսի 20-ին լրանում է Հունաստանին տրամադրվող ֆինանսական օգնության երրորդ փաթեթի գործողության ժամկետը։ Եվրախմբի ղեկավար Մարիո Չենտերոն հայտարարել է, որ 2010 թվականին Հունաստանը առաջին անգամ բարեփոխումների եւ տնտեսական կուրսի շնորհիվ կայունացել է, փոխանցում է DW-ն։

Հետագայում Ալեքսիս Ցիպրասի կառավարությունը մտադիր է ինքնուրույն միջոցներ ներգրավվել կապիտալի շուկայում։ Հունաստանում իրականացված բարեփոխումները թույլ են տվել առողջ եւ մշտական տնտեսական աճի հիմք դնել, հայտնել է Չենտերոն։ Նա նշել է, որ գործընթացը «զգալիորեն ավելի երկար տեւեց, քան մենք ակնկալում էինք», սակայն այժմ հունական տնտեսությունն աճում է, բյուջեում եւ առեւտրում ֆինանսական ավելցուկ է հայտնվում, ինչպես նաեւ կրճատվում է գործազրկությունը։

Գերմանիայում կարծում են, որ հունական տնտեսությունը կրկին սկսել է հետաքրքրություն ներկայացնել ներդրողների համար։

Սակայն Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը գերմանական Bild թերթի հետ հարցազրույցում քննադատել է իրերի ներկա դրությունը․ «Հունաստանը կանգնած է նույն կետում, այն նույն սեւ փոսում, եւ օր օրի ավելի է դրա մեջ խորանում, այդ թվում այն պատճառով, որ վարկատուների հրահանգները խոչընդոտում են ներդրումներին եւ սպառմանը»,-նշել է  նա՝ հավելելով, որ Հունաստանի պետական պարտքը չի նվազել, այլ աճել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ