News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 23
Տեսնել լրահոսը

Իսպանիայի բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մնացորդները կարտաշիրիմվեն։ Իսպանիայի կառավարության օգոստոսի 24-ի նիստում նախատեսվում է մեկնարկ տալ դիակի վերահուղարկավորության գործընթացին։ Ամսաթիվը, երբ կկայանա արտաշիրիմումը, հայտնի չէ, հայտնում է EFE գործակալությունը։ Այժմ Ֆրանկոն հանգչում է Մադրիդի մոտակայքում գտնվող «Զոհվածների հովիտ» գերեզմանատանը։ Թե որտեղ կվերահուղարկավորվի նախկին առաջնորդը, կորոշեն նրա սերունդները։  

Վերջինիս մնացորդները տեղափոխելու մտադրության մասին Իսպանիայի իշխանությունները հայտարարել էին այս տարվա հունիսին։ Նախորդ՝ Մարիանո Ռահոյի կառավորությունը, որը ներկայացնում էր պահպանողական Ժողովրդական կուսակցությունը, հրաժարվել էր զբաղվել այդ հարցով, չնայած խորհրդարանական բանաձեւին, որով կոչ էր արվում գնալ այդ քայլին։ Բանաձեւն ընդունվել էր 2017 թվականի մայիսին սոցիալիստների նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ Ֆրանսիսկո Ֆրանկոյի իշխանությունը Իսպանիայում շարունակվել է 46 տարի։ 1939 թվականի օգոստոսի 4-ին նա հայտարարվել է թագավորության ցմահ գերագույն կառավարիչ, որը պատասխանատու է միայն Աստծո եւ պատմության առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news