News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը աշխատելաոճի փոփոխությունը հնարավոր չի համարում։ Այս մասին նա հայտարարել է ի պատասխան Uber Technologies-ի տնօրենների խորհրդի անդամ Արիաննա Հաֆինգթոնի նամակին, որը կոչ է արել Մասկին փոխել մոտեցումը, փոխանցում է ՌԲԿ-ն։

Հաֆինգթոնը բաց նամակ էր գրել Մասկին, որում մեղադրել էր նրան մարդկային էներգիան չափազանց հնացած, հակագիտական եւ ահավոր անարդյունավետ մեթոդով օգտագործելու մեջ։ Նա նամակի հղումը տեղադրել էր իր թվիթերյան էջում՝ գրելով, որ Tesla-ի հիմնադիրը պետք է փոխի աշխատելաոճը։

Կիրակի՝ օգոստոսի 19-ին Մասկը թվիթով պատասխանել է Հաֆինգթոնին․ «Ford-ն ու Tesla-ն այն երկու միակ ամերիկյան  ավտոմոբիլային ընկերություններն են, որոնք խուսափեցին սնանկությունից։ Ես հենց նոր եմ գործարանից տուն վերադարձել։ Դուք կարծում եք, որ մոտեցման փոփոխությունը հնարավոր տարբերակ է։ Դա այդպես չէ»։

Հաֆինգթոնի նամակին նախորդել էր Մասկի հարցազրույցը New York Times-ին, որտեղ նա պատմել էր, որ այս տարին իր համար ամենածանրն ու ցավոտն էր իր ամբողջ կարիերայի ընթացքում։ Նա բողոքել է, որ աշխատավայրում է անցկացրել իր ծննդյան օրը՝ հունիսի 28-ը, դրան հաջորդող ամբողջ օրն ու գիշերը, քիչ է մնացել չհասցնի եղբոր հարսանիքին, եղել են օրեր, որ չի լքել աշխատանքի վայրը 3-4 օր անընդմեջ։

Մասկի հարցազրույցից հետո Tesla-ի ակցիաները անկում են ապրել 8,9 տոկոսով։ Bloomberg-ը գրել է, որ Մասկի այդպիսի հայտարարությունները ընկերության տնօրենների խորհրդին առիթ են տվել Tesla-ի գործադիր տնօրենի դերում այլ թեկնածու փնտրել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ